Գարնան գլխավոր աքսեսուարը. Մեծ ականջօղերը կրկին ակտուալ են (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Երկար ժամանակ է, ինչ մոռացել էինք մասշտաբային ականջօղերի մասին, ամեն դեպքում, դրանք fashion կերպարի մի մասը չէին: Ակտուալ էին նախ թևնոցները, երբ կրում էինք մի քանի թևնոց միասին, ապա՝ մեծ, վառ գույներով ա-լյա Shourouk վզնոցները: Իսկ ահա այս սեզոն Oscar de la Renta, Alexander McQueen, Gucci, Alexander Wang, Marni, Rosie Assoulin նորաձևության տներն իրենց ցուցադրություններում օգտագործել էին մեծ, մասշտաբային ականջօղներ: Դրանք դարձել էին կերպարն ամբողջացնող ամենանորաձև աքսեսուարը:
Wnews.am-ի կանխատեսմամբ շուտով ականատես կլինենք սուպերնորաձև կերպարների, որոնցում գլխավոր շեշտը մեծ , երկար ականջօղները կլինեն: Չէ որ կային ժամանակներ, երբ երեկույթի ամենատպավորիչ կերպարը, ում ուղղված էր բոլորի ուշադրությունը, պարզ զգեստով, բայց շքեղ , երկար ականջօղներով աղջիկն էր: 


Ի դեպ, այս ականջօղերը կարելի է օգտագործել ոչ միայն երեկույթների ու հատուկ միջոցառումների ժամանակ, այլ՝ առօրյա կերպարներում: Դիզայներներն առաջարկում են կրել դրանց casual տարբերակները, որոնք հրաշալի համադրվում են ջինսերի, օվերսայզ բլուզների , կարդիգանների հետ: Wnews.am-ն առանձնացրել է street style լուսանկարներ, որոնցում օգտագօրծված է գարնան գլխավոր աքսեսուարը:


