Մեր ժամանակների նորաձևության իկոնա. Ջիջի Հադիդ (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Հադիդների կլանի թերևս ամենահայտնի անդամին՝ Ջիջի Հադիդին հաջողվեց դառնալ նորաձևության աշխարհում ամենաճանաչված և պահանջված մոդելն ընդամենը մեկ տարվա ընթացքում :

Ջիջի Հադիդը հայտնվեց ամերիկյան, բրիտանական, իսպանական Vogue-ի շապիկներում, մասնակցեց Dolce & Gabbana, Balmain, Michael Kors, Tom Ford նորաձևության տների ցուցաադրություններին: 

Ջիջիի մայրը ևս հայտնի մոդել էր: Նա Հադիդների առաջին անդամն էր, ով հայտնվել է Vogue ամսագրի շապիկին: Ընտանեկան բիզնեսը շարունակում են նաև Ջիջիի քույրը և եղբայրը՝ Բելլան և Անվարը:


Ամեն դեպքում, այս պահին Ջիջին ընտանիքի ամենաճանաչված անդամն է: Նա համագործակցում է Victoria’s Secret-ի հետ, Tom Ford-ի դեմքն է, լուսանկարվել է Sports Illustrated, Pirelli, GQ-ի համար: Քայլի Ջեների մտերիմ ընկերուհիին առանձնանում է նաև իր ոճով:
«Նա իսկական ժամանակակից աղջիկ է, ով երկար չի մտածում հագուստ ընտրելիս, բայց մշտապես ոճային տեսք ունի»,-ասում են նրա մասին Vogue-ի խմբագիրները:
«Ես Կալիֆորնուհի եմ: Սիրում եմ ուրախ պրինտով բլուզներ և վառ լողազգետսներ: Իմ ոճը հարամարավետությունն է, եթե այդպիսի ոճ գոյություն ունի »,- նշում է նա:
Ջիջիի street style լուսանկարներում գերակշռում է casual ոճը, նա գրեթե չի դիմահարդարվում և հաճախ է օգտվում մասս-մարկետներից:



