Հմայիչ Գլյուկոզան սեքսուալ լուսանկար է հրապարակել
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ռուս երգչուհի Գլյուկոզան՝ նույն ինքը Նատալյա Չիստյակովա-Իոնովան, Instagram-ում բաց լուսանկար է տեղադրել:
29-ամյա դերասանուհին Maxim ամսագրի մարտի համարի իր նոր ֆոտոշարքից բավականին համարձակ լուսանկար է հրապարակել:
Երգչուհին լուսանկարում առանց կրծքկալի է:

«Յուրաքանչյուր մարդ ունի ցանկություններ, որոնք չի հայտնում ուրիշներին ու ցանկություններ, որոնք նույնիսկ ինքն իրեն չի խոստովանում»,- ստորագրել է լուսանկարը երգչուհին:
«Maxim–ի համար նկարահանումներն առաջին հերթին հենց քեզ համար են: Ես 29 տարեկան եմ, իմ զգացողություններով ես իդեալական ֆիզիկական ու զգացմունքային վիճակում եմ, դրա համար էլ իրոք ուզում եմ որեւէ գեղեցիկ բան անել ինքս ինձ համար: Վերջին նկարահանումներից յոթ տարի է անցել, արդեն թարմացնելու ժամանակն էր: Դե, իսկ ինձ՝ որպես ստեղծագործող մարդու այդ ամենը շատ է ոգեշնչում ու հետաքրքրում»,- մեջբերում է նրան տղամարդկանց ամսագիրը: