Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մարդ, ում շնորհիվ աշխարհն իմացավ հայկական կոնյակի մասին (ֆոտո)

Wnews.am-ը գրում է.

Մարգար Սեդրակյանը (1907-1973թթ.), կոնյակագործ է, դեգուստատոր, Հայաստանում և Խորհրդային Միությունում սպիրտային խմիչքների արտադրության նոր, յուրօրինակ տեխնոլոգիաների հիմնադիրը:

Նրա շնորհիվ աշխարհին հայտնի դարձավ հայկական կոնյակը եւ նվաճեց համաշխարհային շուկան։

մա

Իր կյանքի ընթացքում Մարգար Սեդրակյանը ստեղծել է 15 տեսակի կոնյակ, որոնց թվում են հայտնի «Արարատ», «Նաիրի», «Հայաստան», «Դվին» եւ այլն։

Մարգար Սեդրակյանը ծնվել է 1907թ. Վանում։ Նրա ծնողները դարձան Եղեռնի զոհ, ուստի նա մեծացել է մանկատանը։Իր սկզբնական կրթությունը Մարգար Սեդրակյանը ստացել է մանկատանը, որից հետո ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտը։

Իր առաջին կոնյակը Մարգար Սեդրակյանը ստեղծեց 28 տարեկանում, և հենց այդ ժամանակ էլ նրա ստեղծած կոնյակը դառնում է առաջին բարձրորակ կոնյակն ամբողջ ԽՍՀՄ-ում: Նա ցանկանում էր կոնյակն անվանել «Հայաստան», սակայն այդ ժամանակ (1937 թ.) մասսայական պատիժների, գնդակահարությունների, աքսորների ժամանակաշրջանն էր: Հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանը Սեդրակյանին խորհուրդ է տալիս  չշտապել կոնյակը «Հայաստան» կոչել: Ըստ նրա` նման քայլը կարող էր դիտվել որպես ազգայնամոլության ակտ, ինչը պատժվում էր օրենքի ողջ խստությամբ, ուստի կոնյակն անվանվեց «Հոբելյանական»։

«Հայաստան» անունով կոնյակը նա ստեղծեց 1940թ.։

մարգ

Բացի Իսահակյանից, Սեդրակյանն ընկերություն էր անում նաեւ սովետական շրջանում հայտնի քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի հետ։

Վերջինս Մարգարին անվանում էր մարդ, ով խաբել է Ստալինին։ Պատերազմի տարիներին բոլոր գործարանները, որոնք ԽՍՀՄ տարածքում ալկոհոլային խմիչքներ էին արտադրում, զինվորական էին համարվում, քանի որ զինվորներին սպիրտ էին հատկացնում։ Սպաների համար հատկացնում էին կոնյակի սպիրտ: Ստալինը  հրաման էր արձակել, որ սպիրտը պետք է ուղարկեին, իսկ պատրաստի կոնյակները՝ պահեին գործարանում: Հրամանի հաստատումից հետո Սեդրակյանը թռչում է Մոսկվա:

Կենտրոնական դեգուստացիոն հանձնաժողովում, որի անդամներից մեկը նաև Սեդրակյանն էր, աշխատում էր Սնեգովսկայան, ում հետ Սեդրակյանը ջերմ հարաբերությունների մեջ էր: Նրա միջոցով քրեական գործի հարուցման վտանգի ենթարկվելով՝ նա հետին թվով (մարտ, 1941թ.) տպագրում է մոտ 1000 պիտակ: Սեդրակյանը նրա հետ միասին համոզում է բոլորին, որ վաճառքի է հանվել «Արտաշատ» կոնյակը՝ «Արտաշատ» անվանմամբ, իսկ АрмССР-ը պահել է իր սպիրտի պաշարները։

սեդդ

Ամենահետաքրքիր պատմությունը կապված է «Դվին» կոնյակի արտադրության հետ, որը դարձել է Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի ամենասիրելի խմիչքը։

Ամեն ինչ սկսում է 1937 թ., երբ պապանցիները  պատրաստվում էին  արշավ կատարել Հյուսիսային Բևեռ։ Յուրաքանչյուր պետություն ինչ-որ բան էր նվիրել արշավի անդամներին: Բելառուսցիները նվիրել էին տաք հագուստ, ուկրաինացիները` սալ, իսկ հայերը` կոնյակ: «Правда» թերթում կա մի հոդված, որտեղ հրապարակվել է պապանցիների նամակը և նրանց նկարները, որտեղ բոլորը միասին բռնել էին մեկ տակառ կոնյակ: Նամակի մեջ գրել էին, որ այնքան ցուրտ էր դրսում, նույնիսկ 42%-անոց կոնյակը նրանց չի տաքացնում: Եվ հենց այդ ժամանակ հարց է առաջանում, թե արդյոք հնարավոր կլինի՞ պատրաստել կոնյակ, որն ավելի թունդ կլինի: 1937թ.-ից սկսվում են արտադրվել ավելի թունդ կոնյակներ: Փնտրտուքները Սեդրակյանին հանգեցնում են նրան, որ նա ստեղծում է 50%-ոց հիասքանչ տտիպ կոնյակ, որն անվանում է «Դվին»` ի պատիվ հին հայկական մայրաքաղաք Դվինի։

Կոնյակի շնորհանդեսը տեղի է ունենում  1943թ. նոյեմբերին՝ Թեհրանի հանձնաժողովի շրջանակներում, երեք առաջնորդների` Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի միջև:

1

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինն ամեն կերպ փորձում էր սիրաշահել արևմտյան առաջնորդներին, որպեսզի բարելավեր սովետական զինվորների դիրքը:  Ստալինը փորձում էր սիրաշահել Չերչիլինին կոնյակով, քանի որ գիտեր, որ վերջինս  սիրում է հավայան սիգար և ֆրանսիական թունդ կոնյակ: Չերչիլն օրական խմում էր մեկ շիշ ֆրանսիական կոնյակ:

Ստալինի և Չերչիլի երկկողմանի հանդիպումներից մեկ ժամանակ Բրիտանիայի նախարարին հրամցնում են հայկական կոնյակ «Դվին»: Չերչիլը, ով ալկոհոլային խմիչքների մեծ սիրահար էր, չէր հավատում, որ հայկական կոնյակ է խմում, քանի որ ԽՍՀՄ-ում ոչ մի արտասահմանցի կոնյակի մասնագետ չէր աշխատում: Նույն օրը Ստալինը կոլեգային նվիրում է 2 շիշ «Դվին»: Երկրորդ ռազմաճակատի բացման հարցը որոշվում է Եվրոպայում դաշնակիցների զորքերի մուտքի ճշգրիտ ամսաթվով:

1943թ-ից հետո ամեն տարի մինչև Չերչիլի մահը Լոնդոն էր ուղարկվում 10 արկղ «Դվին» կոնյակ: Յուրաքանչյուր արկղը պարունակում էր 20 շիշ կոնյակ:

սսս

1946 թ. Մարգար Սեդրակյանին վտարում են Օդեսսա, որտեղ նա մի քանի տարի անց է կացնում տեղի կոնյակի գործարանում։ Եթե չլիներ Չերչիլի սերը «Դվին» կոնյակի հանդեպ, հնարավոր է Սեդրակյանը մինչեւ կյանքի վերջ էլ այնտեղ մնար։

Բանն այն է, որ  1947 թ. Չերչիլը նամակ է գրում Ստալինի, որում իր դժգոհությունն է հայտնում սիրելի կոնյակի համի վերաբերյալ։ Մոսկվայում հրաման է արձակվում պարզել, թե ինչումն է խնդիրը։ Պարզվում է, որ վարպետը գործարանում չէ եւ ուղարկվել է Սիբիր։

Քաղաքական բյուրոյի նիստերից մեկում Միկոյանը Ստալինին պատմում է, որ Սեդրակյանին անհիմն պատճառներով են վտարել։

Բանն այն է, որ պատերազմի սկզբին, երբ որոշվում էր Սովետական Միության ճակատագիրը, բոլոր գործարաններն ու սահմանամերձ հանրապետությունների գործարանները, որոնք տարհանման չէին ենթարկվել դեպի Սիբիր, ականապատվել էին, քանի որ Թուրքիայի և Ճապոնիայի հարձակման իրական վտանգ կար: Ականապատվել էր նաև Երևանի կոնյակի գործարանը: Վարպետ Մարգարը, սակայն, զենքը հանձնելով Պետանվտանգությանը, կտրուկ հրաժարվել էր պայթեցնել իր գործարանը:

մաաա

Պատերազմից հետո՝ 1947թ., այս քայլի համար Սեդրակյանին ազատում են պաշտոնից և ձերբակալում: Նրան  փրկում է Արտաքին առևտրի և սննդի արդյունաբերության ժողկոմը` Անաստաս Միկոյանը: Գալով Երևան՝ Անաստաս Միկոյանը Սեդրակյանին ուղարկում է ուրիշ ուղղությամբ՝ դեպի Օդեսա, որպեսզի հիմներ օդեսյան կոնյակի գործարանը: Այդ պատճառով որոշ ցուցակներում Սեդրակյանը վկայակոչված է, այնինչ իրականում նա Օդեսայի գործարանում կոնյակ է ստեղծում: Ահա թե ինչու գործարանում Սեդրակյանի դուրս գալուց հետո ավարտվում է կոնյակի սպիրտի խառնուրդը, իսկ գործարանում այլևս ոչ ոք չէր կարող ստեղծել այդ խառնուրդը «Դվին» կոնյակի համար: Սեդրակյանի բաղադրատոմսը փոխվել էր, ինչն էլ նկատել էր Չերչիլը: Վարպետին կարգադրում են վերադառնալ Երևան, սակայն Սեդրակյանը հրաժարվում է` առաջադրելով հետևյալ պայմանը, ըստ որի՝ Օդեսայում նրա գտնվելը պետք է համարվեր գործուղում, այլ ոչ թե աքսոր: Մեկուկես տարի Ուկրաինայում գտնվելուց հետո նա ստեղծում է «Օդեսա» և «Ուկրաինա» կոնյակները, վերադառնում է Երևան և դրանով ավարտում իր գործուղումը: Հենց այս պատճառով էլ նրա  աշխատանքային ստաժը ոչ մի րոպե չի ընդհատվում՝ կազմելով շուրջ 50 տարի, որի համար էլ նա պարգևատրվել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի «Ոսկե աստղ» շքանշանով:

Սեդրակյանը մահացել է  1973 թ.  66 տարեկանում։

Այսօր կոնյակի գործարանի տարածքում կարելի է տեսնել Մարգար Սեդրակյանի հուշարձանը, ով իր կյանքը նվիրել է հայկական կոնյակի պահպանմանն ու ճանաչելի լինելուն։

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi