Ռուս միլիարդատիրոջ որդու հարսանիքին հյուրերը զուգարանում 100 հազար եվրոյի մատանի են կորցրել
LifestyleTert.am-ը գրում է.
Ռուս միլիարդատեր Միխաիլ Գուցերիեվի որդու շքեղ հարսանիքի ամենաքննարկվող պահերից մեկը դարձել է զուգարանում երեկույթի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, գրում է lifenews.ru-ն:
Ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցին, հարսանիքին հրավիրված հարսնացուի ընկերուհիներից մեկը զուգարանում գցել է երկուսուկես կարատ քաշով ադամանդով սպիտակ ոսկուց մատանին, որը մոտավոր հաշվարկներով՝ 100 հազար եվրո արժե: Բացի այդ, հյուրերից մեկի խոսքերով, հյուրերից մեկը նաև Valentino պայուսակ է կորցրել:
Աղբյուրի խոսքերով՝ թանկարժեք զարդը ձեռքից ձեռք է փոխանցվել մինչև հայտնվել է անվտանգության ծառայության աշխատակիցների մոտ: Հատկանշական է, որ մատանու սեփականատերն այդպես էլ չի ներկայացել: