Եղանակը Հայաստանում
ОбществоՀանրապետության տարածքում մարտի 29-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 29-ի գիշերը 1700 մ-ից սկսած ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 29-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Մարտի 29-ին հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-18 մ/վրկ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +3+5, իսկ վաղը ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+5,
Կոտայքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+5,
Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+5,
Լոռիում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +3+8,
Տավուշում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +6+10,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +7+10,
Արարատում՝ գիշերը` +3+5, ցերեկը` +7+11,
Արմավիրում՝ գիշերը` +3+5, ցերեկը` +7+11,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը`0-5, ցերեկը` 0+5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +3+5, ցերեկը` +7+11,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +7+11,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +3+7,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +6+10։