Եվրոպական մի շարք երկրներ Թուրքիայում իրենց քաղաքացիներին զգուշացրել են ահաբեկչական վտանգի մասին
Международные новостиԵվրոպայի մի շարք երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Բելգիան, Շվեյցարիան, նախազգուշացրել են Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին երկրում հնարավոր ահաբեկչությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերկանաը:
Ֆրանսիայի ԱԳՆ արած հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան մտնում է այն երկրների շարքում, որտեղ չափազանց բարձր է ահաբեկչության ռիսկը, հետևաբար անհրաժեշտ է, որ այստեղ բնակվող բոլոր ֆրանսիացիները գան Ֆրանսիայի դեսպանություն և գրանցվեն: Միաժամանակ, կոչ է արվել հնարավորինս հեռու լինել Սիրիայի և Իրաքի հետ սահմանից:
Ֆրանսիայի օրինակով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունից ևս զգուշացրել են Թուրքիայում գտնվող կամ այնտեղ այցելել պատրաստվող իրենց քաղաքացիներին հեռու մնալ Սիրիայի հետ սահմանից և քաշվել սահմանային գոտուց 10 կիլոմետր ավելի ներս:
Նմանօրինակ հայտարարություններ արվել են նաև Լեհաստանի, Բելգիայի և Շվեյցարիայի արտգործնախարարությունների կողմից: