Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ОбществоՎարդենյաց լեռնանցքում մարտի 29-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից): Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: