Որ տարիքի կանայք են ամենագրավիչը տղամարդկանց համար
LifestyleShabat.am-ը գրում է.
Մի խումբ հոգեբաններ հետազոտություն են իրականացրել պարզելու համար, թե որ տարիքում է կինը ամենահմայիչը, տղամարդու և տղամարդը ամենագրավիչը՝ կնոջ համար: Գիտնականները հարցումներ են իրականացրել 12 հազար կանանց ու տղամարդկանց մոտ: Արդյունքում պարզվել է, որ ցանկացած տարիքի տղամարդու համար կնոջ հմայքի պիկը ընկնում է 23-28 տարեկան ժամանակահատվածի վրա: Կատարյալ հմայքի, ըստ հարցված տղամարդկանց կանայք հասնում են 23-25 տարեկանում: Սա հոգեբանները, բացատրում են նրանով, որ տղամարդը ենթագիտակցրոեն հմայիչ է համարում այն տարիքի կնոջը, ով կարող է իրեն սերունդ պարգևել,-փոխանցում է aroxj.am-ը:
Ի հեճուկս դրան կանայք, ըստ հարցումների, առավել գրավիչ են համարում իրենց տարիքի կամ իրենցից 2-3 տարի մեծ տղամարդկանց: Սա հոգեբանները բացատրում են նրանով, որ արդեն (ֆիզիոլոգիապես) կայացած կանայք իրենցից տարիքով մեծ տղամարդկանց մեջ տեսնում են կայնություն ու ֆինանսական ապահովություն: