«ՀԺ». Կասկածելի իրավիճակ` ՄԻԵԴ-ում
Նախօրեին, աշխատանքային օրվա ավարտին, երբ լրացել էր ՄԻԵԴ-ում ՀՀ դատագորի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը, Արդարադատության նախարարությունից «ՀԺ»-ին պաշտոնապես հայտնել էին, որ մրցույթի համար դիմել է 11 թեկնածու:
Երեկ, սակայն, ԱՆ-ից հայտարարեցին, թե թեկնածուների թիվը 14 է:
Թերթի հարցին՝ ի՞նչ է սա նշանակում, պարզաբանեցին, թե 3 հոգու մոտ փաստաթղթերի անճշտությունն է եղել, ինչը շտկել են ու կրկին դիմել:
Սա, ինչպես նաև գաղտնիության այն քողը, որով պատվել է սույն մրցույթը, քանի որ չեն հրապարակվում մասնակիցների անունները, արդեն որոշակի կասկածելի իրավիճակ է ստեղծում:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: