«Գյումրի» ԲԿ են ընդունվել կտրած-ծակած գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ
Общество«Գյումրի» Բժշկական կենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ մարտի 30-ին ժամը 00:10-ին «Գյումրի» ԲԿ են ընդունվել կտրած-ծակած գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Վերջիննես են Երեւանի բնակիչներ« 1980 թ. ծնված Արա Մանուկյանը« որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքեր, եւ 1989 թ. ծնված Նաիրի Դավթյանը« որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած- ծակած« աջ կեսի չթափանցող կտրած- ծակած« ձախ դաստակի կտրած վերքեր:
Ինչպես նշում է ԲԿ–ի մամուլի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանը,տուժածները ստացել են համապատասխան բուժօգնություն: Ներկայում կայուն առողջական վիճակով գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Արմենուհի Մխոյան