Զինված հանցախմբի կողմից ՀՀ Նախագահի մահափորձ ծրագրված չի եղել. ԱԱԾ
ОбществоԵրևանում 2015թ. նոյեմբերին վնասազերծված զինված հանցախմբի առանձին անդամներ շրջանառության մեջ դրել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի մտադրությունը, բայց խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի կողմից մերժվել է այդ տարբերակը: Այս մասին Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը: «Զինված հանցախմբի կողմից ՀՀ Նախագահի մահափորձ ծրագրված չի եղել: Խմբի անդամներն առաջարկել են տարբեր ծրագրեր` այդ միտքն իրականացնելու համար, Վարդանյանը մերժել է և նախատեսել է կոնկրետ գործողություններ ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, կառավարության շենքերի և այլ օբյեկտների նկատմամբ»,-ասաց Համբարձումյանը:
Քննարկվել է Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցելու հարցը ևս, սակայն խմբի ղեկավարն այդ հարցով որոշում չի կայացրել, աշխատանքներ չեն տարվել: