ՀՀԿ-ն Հրազդանում հաջողությամբ պայքարում է Երևանից հյուրախաղերի ժամանած քաղաքական ուժերի դեմ. Աշոտյան
ОбществоՀայաստանի Հանրապետականկուսակցության փոխնախագահ ԱրմենԱշոտյանը կարծում է, որ Հրազդանում ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանն ունի շատ լավ հնարավորություններ քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու համար: Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն Աշոտյանը նկատեց, որ ՀՀԿ թեկնածուն առաջիկա քարոզարշավի ընթացքում ապացուցելու է, որ իր ներկայացրած նախընտրական ծրագրով կարողանալու է լուծել այն խնդիրները, որոնք կան Հրազդանում: «Պարզապես Հրազդանի պարագայում իրավիճակը մի քիչ այլ է, որովհետև որոշ քաղաքական շրջանակներ փորձում են այդ ընտրությունները վերածել ոչ թե լոկալ ՏԻՄ ընտրությունների, այլ քաղաքականացնել: Ինչևէ, մեր թիմը տեղում շատ լավ պայքարում է Երևանից հյուրախաղերի ժամանած քաղաքական գործիչների հ ետ: Կարծում եմ, Հրազդանը վստահաբար այն տեղը չի լինելու, որտեղ տարբեր ոչ հրազդանցի քաղաքական գործիչներ կփորձեն կայացնել սեփական քաղաքական միավորումները: Բոլոր դեպքերում, եթե մեր թիմին օգնելու կարիքը լինի, մենք կօգնենք»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Աշոտյանը՝ հույս հայտնելով, որ հրազդանցին ինքնուրույն կկայացնի իր որոշումը` անկախ նրանից, թե որ թեկնածուի օգտին է քվեարկելու:
Աշոտյանի խոսքով՝ քաղաքական հյուրախաղերը տեղին չեն հատկապես այնպիսի քաղաքում, ինչպիսին Հրազդանն է, որտեղ բնակիչները շատ լավ իրար գիտեն թեկնածուներին: «Այսինքն, լրացուցիչ քաղաքական PR-ի հնարավորություն մենք ինքներս չենք տեսնում, բայց մեր թիմին մենակ չենք թողնելու, եթե դրա կարիքը լինի, իսկ այս պահին դրա կարիքը չկա»,- եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը: