Զինված հանցախմբի գործով կալանավորվածներից 4-ի պաշտպանները ներկայացրել են գրավի միջնորդություն
ОбществоԵրևանում 2015 թ. նոյեմբերին վնասազերծված զինված հանցախմբի գործով կալանավորվածներից 4-ի պաշտպանները ներկայացրել են գրավի միջնորդություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեցԱԱԾ քննչական վարչության պետիառաջին տեղակալ, քրեական գործովքննչական խմբի ղեկավար ՄիքայելՀամբարձումյանը:
«Հովհաննես Բալաբանյանը գործով մեղադրյալներից մեկն է, նրա առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը կցվել են քրեական գործին և ներկայացվել են Քրեակատարողական հիմնարկ: Բալաբանյանի վերաբերյալ ներկայացվել է գրավի միջնորդություն: Զինված խմբում նրա դերակատարությունը, նրա կատարած գործողություների տրամաբանությունը հասկանալով` մենք պատրաստվում ենք գրավի միջնորդության քննարկմանը չառարկել: Գրավի միջնորդություն ներկայացվել է նաև Աղասի Մարտիրոսյանի ու ևս երկու կանանց պաշտպանների կողմից: Մենք չենք առարկի»,-ասաց Միքայել Համբարձումյանը:
Անդրադառնալով Գառնիկ Մարգարյանի պաշտպանի այն հայտարարությանը, թե 1,5 ամիս որևէ քննչական գործողություն չի կատարվում, Միքայել Համբարձումյանը նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում:
«Կատարվել է առերես հարցաքննություն, նրա վերաբերյալ առկա են ուղղակի ցուցմունքներ: Մենք պարզել ենք մեզ հետաքրքրող փաստերը, հանգամանքները: Դրանք համադրել ենք գործով ձեռքբերված մյուս ապացույցների տվյալների հետ, համոզվել ենք, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Այսօր Գառնիկ Մարգարյանի պաշտպանը, նման հայտարարություն կատարելով, կարծում եմ, որ նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել պաշտպանյալի գործի վրա: Ես չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ, նախաքննությունը դեռ շարունակվում է: Ես կարծում եմ, որ մենք մեղադրանք ենք առաջադրել հիմնովին և այդ մեղադրանքին կանդրադառնանք նախաքննության ավարտին»,-ասաց Միքայել Համբարձումյանը: