Հազարավոր մարդիկ կմերկանան Մեծ Բրիտանիայում կայանալիք միջոցառման համար (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Ամերիկացի լուսանկարիչ Սփենսեր Թունիքը խնդրում է անգլիական Հալ քաղաքի բնակիչներին մասնակցել հուլիսի 9-ին կայանալիք մշակութային խոշոր միջոցառմանը, հաղորդում է The Mirror-ը:
Միջոցառումը կանցկացվի հուլիսի 9-ին, երբ եղանակը հավանաբար փոքր- ինչ ավելի տաք կլինի Անգլիայի արևելյան ափին:
Ստացված լուսանկարները 2017 թվականին կներկայացվեն ցուցահանդեսի շրջանակում։ Նշենք, որ հաջորդ տարի Հալը կդառնա Մեծ Բրիտանիայի «մշակութային մայրաքաղաքը»։
Լուսանկարիչ Սփենսեր Թունիքը հայտնի է ողջ աշխարհում մերկ մարդկանց հավաքական լուսանկարներով:
