Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրենն անհրաժեշտություն է համարում սեփական լաբորատորիա ունենալը
ОбществоՀնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը լաբորատորիա ունենալն անհրաժեշտություն է համարում:
Ավետիսյանը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախորդ տարի ուղղված խնդրանքն անպատասխան չի մնացել:
«Խնդրանքն անհետևանք չի մնացել: Մի անգամ, տարիներ առաջ, երբ դիմել էինք նախագահին, ես ուշացրի նախահաշիվը. մեր շենքի բակում ցանկանում էինք լաբորատորիա կառուցել: Ճգնաժամ եղավ, և այն գումարները, որ կարող էին հատկացնել կառուցմանը, հիմա չկան:Կան շենքեր, բայց մեր նպատակներին հարմար չեն: Շատ ավելի մեծ գումարներ կպահանջվեն դրանք այն տեսքին բերելու համար, որը մեզ է անհրաժեշտ»,-շեշտեց Պավել Ավետիսյանը:
Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրենի խոսքով` իրենք դեռևս փնտրտուքի մեջ են:
«Մեզ չեն մերժել, բայց դժվար խնդիր է, ամեն շենք չէ, որ կարող է ծառայել այդ նպատակների համար: Եթե լաբորատորիան ունենանք, շենքային պայմանները ապահովենք, միջազգային համատեղ ծրագրերը շատ կլինեն: Հնարավորություն կա, որ որոշ աշխատանքներ չտանենք արտասահման` անալիզներ անելու համար, և այստեղ անենք»,-ընդգծեց նա:
Պավել Ավետիսյանի խոսքով` այդպիսով կխնայվեն նաև որոշակի գումարներ: