Լոտոսի պես եղիր՝ այն ծաղկում է նույնիսկ կեղտոտ ջրերում. չին փիլիսոփաների իմաստուն մտքերը
LifestyleTert.am-ը գրում է.
Չինաստանն աշխարհին հայտնի է իր իմաստուն փիլիսոփաներով, որոնցից մենք շատ սովորելու բան ունենք: Նրանց արտահայտած փիլիսոփայական մտքերի ճիշտ իմաստն ընկալելու ու դրանց հետևելու դեպքում կարելի է կանգնել հոգևոր մաքրագործման և ինքնակատարելագործման ուղու վրա:
Ստորև AdMe.Ru կայքը ներկայացնում է մի քանի ուշագրավ միտք` վերցված արևելյան իմաստուններից.
1. Մարմինը պիտի շարժման մեջ լինի, ուղեղը` հանգստության, իսկ հոգին պիտի լեռնային լճի պես պարզ լինի:
2. Մի՛ պահեք այն, ինչը հեռանում է, և մի՛ վանեք այն, ինչը մոտենում է:
3. Երբ սիրում ես, նույնիսկ կապիկն է գեղեցիկ թվում, իսկ երբ չես սիրում, լոտոսի ծաղիկն անգամ այլանդակ է թվում:
4. Ամեն ինչ իր մայրամուտն ունի, և միայն գիշերն է ավարտվում լուսաբացով:
5. Լոտոսի պես եղիր. այն ծաղկում է նույնիսկ կեղտոտ ջրերում:
6. Համբերության հատակին ոսկի է նստում:
7. Մի՛ դատիր ուրիշի անցյալը։ Դու չգիտես, թե քո ապագան ինչպիսին է լինելու:
8. Եթե կասկածում ես մարդուն, նրա հետ գործ մի՛ բռնիր, իսկ եթե արդեն գործի մեջ ես, մի՛ կասկածիր:
9. Իրենից ոչինչ չներկայացնող մարդն ուրիշներից է շատ բան պահանջում, խելացին` ինքն իրենից:
10. Հեշտ է սուրբ լինել` Թայշան լեռանը նստած: Ավելի բարդ է սուրբ մնալ` շուկայում նստած: