Գայլաշներ. Ռուսաստանում գայլի և շան հիբրիդ են ստեղծել երկրի սահմանները պաշտպանելու համար (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Աշխարհի ամենամեծ երկրի սահմաններն այսուհետ հսկելու են գայլաշները: Նոր տեսակի առաջին կենդանիները վարժեցվում են Ռուսաստանի Պերմ քաղաքի Ներքին զորքերի ինստիտուտում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` գայլաշներն իրենցից գայլի և շան հիբրիդ են ներկայացնում: Արտաքինից կենդանին ոչնչով չի տարբերվում սովորական գայլից, սակայն մարդկանց հետ շփման հարցում ժառանգել է շան մտերմությունն ու հավատարմությունը:
Փորձարարական կենդանիները, օժտված լինելով առավել հզոր դիմածնոտային համակարգով ու թաթերով, առավել արագ կարող են հասնել թիրախին կամ բռնել չարագործին:
Փորձարկումները սկսվել են 2000 թ.-ին, երբ հաջողությամբ խաչասերել են մարդամոտ կասպիական գայլին սովորական շան հետ:

