Վաղահաս ծնված երեխաները ցուցադրում են իրենց լուսանկարները
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ավստրալական Lil' Aussie Prems հիմնադրամը վերջերս Facebook-ում գրառում էր կատարել եւ ծնողներին մի յուրօրինակ առաջարկ արել.
«Լուսանկարեք ձեր վաղ ծնված երեխային՝ հիվանդանոցում արված լուսանկարը ձեռքին եւ հրապարակեք այն սոցցանցերում»,- նշվում է հայտարարության մեջ:

Եվ ծնողները հպարտությամբ տեղադրել են իրենց երեխաների լուսանկարները՝ ցույց տալով, որ եթե երեխան սահմանված ժամկետից շուտ է ծնվում, չի նշանակում, որ նա հետագայում չի կարող առողջ, երջանիկ եւ աշխույժ մանուկ լինել: Դրանով նաեւ ծնողներն ընդգծել են իրենց հոգատարությունն ու այն մեծ ուշադրությունը, որը նրանք նվիրել են իրենց փոքրիկներին:
Հապա նայեք մեզ. մենք այլեւս անօգնական ու տկար չենք:






