Իսպանիայում նոր կառավորության ձևավորումից հետո նախատեսվում է հայ-իսպանական գործարար հանդիպում
ЭкономикаՀայաստանը լավ հարաբերություններ ունի ԵՄ անդամ բոլոր երկրների հետ և շարունակաբար աշխատում է դրանք զարգացնել և ամրապնդել:
Այս մասին իսպանական The Diplomat-ի հետ զրույցում նշել է Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը` հավելելով, որ ներկայում Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցում է մի համաձայնագիրը, որը հնարավորություն կտա էլ ավելի խոսացնել հարաբերությունները:
Դեսպանը նշել է նաև, որ Հայաստանը սահմանափակ, սակայն լավ հարաբերություններ ունի նաև Իսպանիայի հետ:
«Մենք տնտեսական համագործակցության զարգացման ավելի մեծ դինամիկայի կարիք ունենք և ցանկանում ենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրել երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,- նշել է Ավետ Ադոնցը:
Խոսելով Իսպանիայի հետ համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների մասինՙ դիվանագետը նշել է նորարարական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, թանկարժեք մետաղների վերամշակումը, գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը և այլն:
«Հայաստանն առանց էներգետիկ ռեսուրսների փոքր երկիր է, սակայն ունի մարդկային ռեսուրսներ»,- ասել է դեսպան Ադոնցը:
Նա հիշեցրել է, որ ներկայում մի քանի իսպանական ընկերություններ հաջողությամբ գործում են Հայաստանում, իսկ Իսպանիայի Առևտրի նախարարության հետ համաձայնություն կա գործարարների համաժողով կազմակերպելու մասին, որին կարող են մասնակցել նաև քաղաքական գործիչներ: «Մենք այս գործընթացը կվերսկսենք Իսպանիայի նոր կառավարության կազմավորումից անմիջապես հետո»,- շեշտել է դիվանագետը:
Խոսելով մշակութային կապերի մասինՙ Ադոնցը համաձայնել է այն մտքի հետ, որ Իսպանիայում քիչ գիտեն Հայաստանի մասին, սակայն դեսպանությունը գործում է այդ բացը լրացնելու, քաղաքացիական հասարակությունների միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ: «Քչերը գիտեն, որ Մադրիդի առաջին իշխան է եղել Լևոն V հայոց թագավորը կամ որ Հայաստանն առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն»,- նշել է Ադոնցը: