Որոշ դրամաշնորհները կազատվեն ԱԱՀ-ից
ЭкономикаՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների նպատակային ուղղվածության կարևորությամբ, ՀՀ տնտեսու թյան զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ: Նախարարը հիշեցրեց, որ
սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն ու գործառնություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ընդգծեց, որ այս հարցը իրենք քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների առաջարկությամբ:
«Այո, կան դրամաշնորհներ, որոնք պետք է ազատենք ավելացված արժեքի հարկից, դա ճիշտ որոշում կլինի, այլ պարագայում այդ դրամաշնորհները չեն իրականացվի Հայաստանում»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը: