Վարչապետը հորդորեց գերատեսչությունների ղեկավարներին պետական գույքին նորմալ վերաբերվել
ОбществоՀՀ կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի կառավարական թիվ 3 հասցեում գտնվող 978 մլն 490 հազար դրամ հաշվեկշռային արժեքով 29 հազար 377,8 քմ մակերեսով վարչական շենքը և դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ մակերեսով հողամասն ամրացվեց Պետական գույքի կառավարման վարչությանը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Միաժամանակ, գործադիրը 2016 թվ ականի 9 ամիսների ընթացքում վերոնշյալ շենք-շինությունների սպասարկումն իրականացնելու նպատակով վարչությանը կտրամադրի 210 մլն դրամ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ վերահսկողություն սահմանել տվյալ գույքի նկատմամբ, որպեսզի նախարարությունները, գերատեսչությունները գույքին նորմալ վերաբերվեն: «Փորձը ցույց է տալիս, որ, ավելի կոպիտ չասեմ, ոչ նորմալ են վերաբերվում: Ձեր ներկայացմամբ՝ այնտեղ ահավոր վիճակ է եղել, ինչու, չգիտեմ: Չէ որ այնտեղ աշխատել են նախարարությունները, որոնք պատասխանատուներն են»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ շենքի ողջ գույքը կենտրոնացվում է վարչության մոտ, որպեսզի սպասարկում իրականացնելուց բացի նաև այն վերահսկեն: