Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ռուս օլիգարխների ու նրանց զավակների շքեղ հարսանիքների հնգյակը

Style.news.am-ը գրում է.

Մինչ Ռուսաստանում եւ մեր երկրում տնտեսական ճգնաժամ է, որը մեզ դրդում է համատարած խնայողությունների, ռուսական հասարակության վերնախավը  համոզիչ կերպով ամբողջ աշխարհին ապացուցում է, որ Ռուսաստանի համար ոչ մի պատժամիջոցներ սարսափելի չեն, չէ՞ որ դրանք ոչ թե նրանց, այլ հասարակ ժողովրդին են  վերաբերում:

Anews.com kայքը ներկայացրել է ֆոտոհաշվետվություն վերջին տարիների ամենաճոխ ռուսական հարսանիքների մասին, իսկ NEWS.am STYLE–ը նման հարսանիքներին տոնողներին անկեղծորեն խորհուրդ է տալիս համարել, որ իրենք մասնակցում են «Խնջույքի ժանտախտի ժամանակ»:

1. Ամենատիեզերականը

 

Որտեղ, երբ.  Տվերսկայա շրջանի Radisson Blu զբոսաշրջային հյուրանոցում, փետրվարի վերջին հանգստյան օրերին

Հարսնացու՝ 25-ամյա Ալինա Մոնոսովա, «Սիստեմա» ֆինանսական կորպորացիայի փոխնախագահ Լեոնիդ Մոնոսովի դուստրը:

Փեսացու՝ 25- ամյա գործարար Պավել Կալտուրին, կորպորատիվ սպորտի սիրահար,  Профессиональные и торговые автоматы ընկերության սեփականատեր Վլադիմիր Կալտուրինի որդին:

 

Մանրամասները՝ Planet of PandA «Պավելի ու Ալինայի մոլորակ» կոչվող տեսարանի համար դահլիճն ու նախասրահը՝ 4 հարկ բարձրությամբ տիեզերքի էին վերածել, բուտաֆորիական մոլորակներով ու աստղերով: Նորապսակներն արարողությունից հետո ակրոբատների հետ սավառնում էին օդում:

Նույնիսկ հաղորդավարներն էին «տարաշխարհիկ»՝ Արեգակ տղամարդն ու Լուսին կինը

Հյուրերին զվարճացնում էին Դոմինիկ Ջոքերը, Պոլինա Գագարինան ու «Լենինգրադ» խումբը: Հենց միայն Շնուրովին 70 հազար եվրո են վճարել, իսկ բոլոր եգիչների ընդհանուր հոնորարը կազմել է 10 մլն ռուբլի:

Չմոռանանք նաեւ հարսանեկան տորթն ու աներեւակայելի հրավառությունը

 

Հաշիվը՝ ավելի քան 60 մլն ռուբլի հաշվի չառնելով աստղերի հոնորարները

2. Ամենաոճայինը

 

Երբ, որտեղ. Ֆրանսիական Պրովանս, 2015-ի օգոստոս

Հարսնացու՝ 29-ամյա Մարիա Բայբակովա, «Օնեքսիմ դեվելոփմենթ» ընկերության նախագահ եւ արվեստի գործերի աշխարհի ամենահայտնի կոլեկցիոներ Օլեգ Բայբակովի դուստրը ( լուսանկարում նա է դստեր հետ)

Փեսացու՝ 30-ամյա ֆրանսիացի ֆինանսագետ Ադրիեն Ֆոր

Մանրամասներ՝ խորհրդանշական հանդիսություն հարազատների ու ընկերների համար L'Oustau de Baumanière լյուքս ռեստորանում: Հանրահայտ ոճաբանների հեղինակած չորս զգեստ, երեք հարյուր հյուր, հրասքանչ տեսարան դեպի Պրովանս, երեք օր շարունակվող տոնակատարություն:

Հիշեցնենք որ Մարիա Բայբակովան հայտնի է դարձել Tatler-ում տպագրված իր «կավատիրական» հոդվաածով  այն մասին, թե ինչպես է պետք վարվել տան սպասավորների հետ: Մասնավորապես նա խորհուրդ էր տալիս երբեք սպասավորների հետ սեղան չնստել ու չբղավել նրանց վրա քանի որ «բարկությունը եւ մյուս ուժեղ զգացմունքները պետք է արտահայտել միայն երբ քեզ հավասարի հետ  ես խոսում»: Բայբակովայի հոդվածը բուռն քննադատության ալիք էր բարձրացրել, նա նույնիսկ ստիպված էր ինչ- որ անհեթեթ արդարացումներ հրապարակել:

3. Ամենաներկայացուցչականը

 

Որտեղ ու երբ՝ մերձմոսկովյան «Սկոլկովո» գոլֆ ակումբում, 2015-ի հունիսին

 Հարսնացու՝ 18- ամյա Մարիա Չիգիրինսկայա, խոշոր ներդրող Ալեքսանդր Չիգիրինսկու դուստրը, շինարարական մագնատ Շավա Չիգիրինիսկու զարմուհին: 

Փեսացու՝ Սեմյոն Կրուտիր, մոսկվացի գործարար Արկադի Կրուտիրի որդին

 

Մանրամասներ՝ երիտասարդներին ամուսնացրել են հրեական համայնքի ավանդույթներով՝ Ռուսաստանի գլխավոր ռաբբին Բեռլ Լազարի մասնակցությամբ: Հենց միայն լիբանանցի դիզայներ Զուխաիր Մուրադի հեղինակած հարսանեկան զգեստը տարբեր գնահատականներով 1-ից 15 մլն ռուբլի արժեր:

Հյուրերի թիվը 800-ի էր հասնում՝ միլիարդատերեր ու հանրահայտ մարդիկ՝ Աբրամովիչից սկսած մինչեւ Յուդաշկին ու Կրուտոյ:

Շոու՝ Թամադայի դերում Մաքսիմ Գալկինն ու Վիկտորիա Լոպիրեւան էին, երգիչներից ելույթ են ունեցել Թամարա Գվերձիտելին, Ֆիլիպ Կիրկորովը, Լեոնիդ Ագուտինը ու Անժելիկա Վարումը:

Հաշիվը՝ համեստ գնահատականներով՝ 30 մլն ռուբլի, 20 մլն հոնորար էլ հաղորդավարաներին ու երգիչներին

4.  Ամենաճոխը

 

Երբ ու որտեղ. Մոսկվա, «Սաֆիսա» պալատ ռեստորան, 2016-ի մարտի 26

Շաբաթ երեկոյան «Ռուսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաիդ Գուցերիեւի հարսանիքին երգում էին Սթինգը, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասը ու Ալլա Պուգաչովան:

Հարսնացուն՝ 19 ամյա Խադիջա Ուժախովա, ատամնաբուժական բուհի ուսանողուհի

Հաշիվը՝  կովկասյան պորտալների տեղեկություններով՝  Գուցերիեւների հարսանիքի ծախսը գերազանցել է նրանց փոքր հայրենիքի՝ Ինգուշեթիայի բյուջետը (հունվար- փետրվար ամիսներին հանրապետությունը մոտավորապես 2 մլրդ ռուբլի է ծախսել):

Ընդ որում մոսկովյան հանդիսությունը միայն սկիզբն է՝ ասում են, որ հարսանիքը կշարունակվի Լոնդոնում, որտեղ երիտասարդների ու նրանց ընկերների համար կերգեն Բեյոնսեն ու Էլթոն Ջոնը: Եվ առհասարակ պսակադրությունը տոնելու են 10 օր, որից հետո ռուսական հասարակության նորակազմ ընտանիքին անմոռանալի մեղրամիս է սպասվում:

5. Ամենաթանկ ռուսական հարսանիքը

 

Որտեղ ու երբ. Լազուրե ափ, 2005-ի սեպտեմբեր

Փեսացուն ու հարսնացուն՝ ՄԴՄ Բանկի սեփականատեր (այդ պահին) ապագա խոշոր էներգաարդյունաբերող Անդրեյ Մելչինենկոն ու նախկին «Միսս Հարավսլավիա» Ալեքսանդրա Կոկոտովիչ

Մանրամասներ՝ 10 տարիների ընթացքում այդ հարսանիքի մասին այնքան առասպելներ են հյուսել, որ հիմա դժվար է ճշմարտությունը հորինածից զանազանելը: Թվարկենք միայն մամուլում հիշատակված հիմնական փաստերը:

Հատուկ հարսանիքի համար Մելչինենկոն մի քանի մեծ հողատարածք է գնել Անտիբ հրվարդանի վրա՝ այնտեղ հիմա միլիարդատեր ամուսինների ամառանոցն է:

Պսակադրությունը հին ռուսական եկեղեցում էր, որը իբրեւ ապամոնտաժել էին Պոդմոսկովյեից ու տեղափոխել Ֆրանսիա, հետո էլ վերադարձրել իր տեղը ( ասում են նաեւ, որ դա ընդամենը եկեղեցու կրկնօրինակն էր, որը օլիգարխի պատվերով էին կառուցել)

300 հյուրերի համար մասնավոր օդանավեր էին պատվիրվել ու հինգաստղանի հյուրանոց Կաննում, համարներում կանանց սպասում էին երեկոյան զգեստներ, իսկ տղամարդկանց՝ Armani սմոքինգներ (ըստ երեւույթին մտերիմներին ավելորդ ծախսերից ազատելու համար):

Հարսանցուն չորս սպիտակ զգեստ է փոխել, որոնց հեղինակը բրիտանական թագավորական ընտանիքի անձնական դիզայներն էր, բայց գլխավոր հարսանեկան զգեստը ամերիկյան մոդելյեր Վերա Վոնգն էր:

Հարսանցուին փեսացուի նվերներից մեկը Van Cleef & Arpels թանգարանից ադամանդյա թագն էր, որը պատրաստվել էր անձամբ Գրեյս Քելիի պատվերով:

Շոու՝ հյուրերին զվարճացնում էին Ուիթնի Հյուսթոնը, հայր եւ որդի Խուլիո եւ Էնրիկե Իգլեսիասները, Քրիսթինա Ագիլերան ( որն իբրեւ իր երեք հիթերի կատարման համար 3.6 մլն դոլար է ստացել) եւ 200 կրկեսային արտիստներ

Ֆրանսիական աղբյուրները վստահեցնում են, որ հարսանիքին ներկա էր անձամբ Վլադիմիր Պուտինը: Հաշիվը՝ 35-40 մլն դոլար:

Համեմատության համար ասենք, որ մոտավորապես նույնքան արժեր 2011-ին բրիտանական գահի ապագա ժառանգորդ արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի հարսանիքը:

 

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi