Կարգալույծ է հռչակվել Կարապետ քահանա Խաչիբաբյանը
ОбществоՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կարապետ քահանա Խաչիբաբյանը (Ուկրաինայի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Կարապետ քահանայի կողմից ներկայացված դիմումը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Կարապետ Խաչիբաբյան: