Լիոնում սեմինարի մասնակիցները ծանոթացել են Հայաստանի զբոսաշրջության ոլորտին
ОбществоԼիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը «Կարպիս Մանուկյան» սրահում մարտի 30-ին կազմակերպել էր «A la decouverte de l’Arménie» խորագրով սեմինար, որի նպատակն էր Հայաստանն առավել ճանաչելի և գրավիչ դարձնել ֆրանսիացի զբոսաշրջիկների համար:
Միջոցառմանը մասնակցում էին զբոսաշրջային գործակալությունների, Լիոնի քաղաքապետարանի, Ռոն Ալպի ռեգիոնալ խորհրդի, շահագրգիռ տարբեր հաստատությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, սեմինարի ընթացքում ներկաներին ցուցադրվել է 15 րոպե տևողությամբ տեսահոլովակ Երևանի մասին, այնուհետև ներկայացվել են Հայաստանի տեսարժան և պատմամշակութային վայրերը, մշակույթն ու ավանդույթները: Միջոցառմանը նաև տրվել են հյուրերի կողմից բարձրացված բազմաթիվ հարցերի պատասխաններ:
Սեմինարի ընթացքում հյուրերը ծանոթացել են նաև հայկական խոհանոցին: