Բոստոնում հայտնի հայ խոհարարը ՀՀ Նախագահին դիմավորել է հայկական ուտեստներով
ОбществоԲոստոնում հայտնի խոհարար Սեդա Դաքեսյանը հպարատանում է իր երեկվա ձեռքբերումով. նա կարողացել է վերածել Ուոթերթաունի Սուրբ Հակոբ եկեղեցուն կից Bostom Globe-ը գրում է, որ Սեդան երեկոն զարդարել է նաև հայկակ ան ուտեստներով` քաղցր բուրմայով, փախլավայով ու պանրահացով: Որպես հիմնական ուտեստ մատուցվել է գառան միս բանջարեղենով:
«Հարյուրավոր մարդիկ եկեղեցուն կից սրահում սպասում էին նախագահի խոսքին, իսկ ողջ ճաշը նախուտեստից մինչև աղանդեր տևեց ընդամենը 42 րոպե»,- գրում է թերթը: Սեդան նման արագությամբ ընթրիքի մատուցումն իր համար ռեկորդ է համարում: «Ես դա արեցի (I did it!)»,- հպարտությամբ ասում է հայ խոհարարը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է հայկական Սուրբ Հակոբ եկեղեցի: Հանրապետության Նախագահը Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արք. Պարսամյանի, Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տեր Օշական արք. Չոլոյանի, «Հայաստան ծառ» ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարի ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:
Ավելի ուշ կայացել է ՀՀ Նախագահի հանդիպո ւմը ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը համայնքային մի շարք գործիչների պարգևատրել է պետական բարձր պարգևով, խրախուսել շնորհակալագրերով: Մասնավորապես` ՀՀ անկախության տոնի առթիվ, ինչպես նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար բժիշկ, Բոստոնի համալսարանի նախագահ Արամ Չոբանյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի ջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման գործում ներդրած ավանդի համար միջոցառումները համակարգող Ամերիկայի Միացյալ Նահանգների Բոստոնի տարածաշրջանային հանձնախմբի անդամներ `Էնթոնի Բարսամյանը, Ջեյմս Գալուստյանը և Արա Նազարյանը պարգևատրվել են ՀՀ Նախագահի շնորհակալագրով: