Մարտունի քաղաքում կառուցվում է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի նոր շենք
ОбществоԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ամերիկյան «Սի Էջ Թու Էմմ Հիլ» կազմակերպության պատվիրատվությամբ հիմքից կառուցվում է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի նոր շենք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցպատվիրատու կազմակերպությանշինարարական տեղամասի ղեկավարԵլենա Կիրակոսյանը, շինարարական աշխատանքները սկսվել են մարտի սկզբներից: Շենքը կառուցվում է Զորավար Անդրանիկ թաղամասում: Այն կլինի երկհարկանի կառույց, որը կունենա վերնահարկ, յուրաքանչյուր հարկը կզբաղեցնի 450 քառակուսի մետր մակերես: Շինարարական աշխատանքներն ավարտելու համար նախատեսված է 1 տարի: «Այժմ ընթանում են հիմքի լցման աշխատանքները: Կառույցում առայժմ ընդգրկված են 20 աշխատող, իսկ հետագայում, աշխատանքների ծավալման ընթացքում, նրանց թիվը կհասնի մոտ 80-ի, որոնց 90 տոկոսը կլինեն տեղացի մասնագետներ: Կարծում եմ, որ տրամադրված միջոցները բավարար կլինեն՝ շինարարությունը սահմանված ժամկետում ավարտելու համար: Կկանաչապատվի եւ կծառապատվի նորակառույց շենքի տարածքը»,-հավաստեց Ելենա Կիրակոսյանը:
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի տնօրեն Գոհար Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում կարեւորեց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի նոր շենք ու ժամանակակից պայմաններ ունենալը, ինչը եւս մեկ քայլ առաջ է առողջապահության ոլորտի զարգացման տեսանկյունից: «Մեր ունեցած շենքային ու լաբորատոր պայմաններն արդեն 30 տարվա վաղեմության են, մինչդեռ փոխվել են այսօրվա պահանջները հիվանդությունների վերասկման եւ կանխարգելման ոլորտներում: Այս քայլով մենք կունենանք վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման 2-րդ կարգի ախտորոշիչ կենտրոն, որը կարեւոր նշանակություն կունենա»,-նշեց Գոհար Սարգսյանը:
Խոսրով Խլղաթյան