Սաուդյան Արաբիան նավթի հանույթը կսահմանափակի միայն Իրանից հետո
ЭкономикаՍաուդյան Արաբիան պատրաստ Է նավթի հանույթը սահմանափակել միայն այն բանից հետո, երբ համապատասխան միջոցներ ձեռնարկի Իրանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը, հայտարարել Է Սաուդյան Արաբիայի երկրորդ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը:
Նավթի արդյունահանումը 2016 թվականի հունվարի մակարդակին սառեցնելու հարցը քննարկվելու Է Քատարի մայրաքաղաք Դոհայի հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 17-ին:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ավելի վաղ նավթ արդյունահանող երկրների մեծամասնությունը հավաստել Է իր մասնակցությունը այդ հանդիպմանը: