Դևիդ Բեքհեմը նոր դաջվածք ունի
LifestyleՄինչ զլմ-ները գրում են Դեվիդ Բեքհեմի և Վիկտորիայի հնարավոր ամուսնալուծության մասին, ինքը՝ ֆուտբոլիստը զբաղված է այլ բաներով։ 40-ամյա ֆուտբոլիստը իր՝ դաջվածքներով հարուստ մարմնի վրա ավելացրել է ևս մեկը։
Դեվիդը Instagram-ում հրապարակել է նոր դաջվածքի նկարը. նրա ձախ ոտքին այժմ պատկերված է վազող զույգ։ Մեկնաբանությունում Բեքհեմը իր հիացմունքն է հայտնել Մարկ Մահոնիի վարպետության նկատմամբ և նշել, որ դաջվածքը ստանալու համար պահանջվել է 5 ժամ։
Ըստ վերջին տեղեկատվության, Բեքհեմի մարմնի վրա կա ավելի քան 40 դաջվածք։ Նրա մարմնի վար դաջված են կնոջ և երեխաների անունները, տարբեր թվերի կոմբինացիաներ, աստվածաշնչյան պատգամներ, աստղերի, ամպերի, վարդերի պատկերներ և դա միայն մի մասն է։




