Հայաստանում դոլարն անկում, իսկ եվրոն աճ է գրանցում
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ապրիլի 1-ին կազմել է 480.61 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.33 դրամ՝ աճելով 1.86 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 688.14 դրամ է՝ նվազելով 3.09 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքն ապրիլի 1-ին կազմել է 7.11 դրամ` նվազելով 0.03 դրամով: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ 237.65 դրամ, ոսկի՝ 19,114.09 դրամ, պլատին՝ 15,081.12 դրամ։