Չափազանց համեղ թխվածք՝ ընդամենը 2 բաղադրամասից
LifestyleԵթե ցանկանում եք թխել բարձր թխվածք թեյի կամ սուրճի հետ մատուցելու համար, ապա պահեք այս բաղադրատոմսը, այն Ձեզ շատ պետք: Գլխավորն այն է, որ Ձեզ անհրաժեշտ է ընդամենը 2 բաղադրամաս, որոնք կարելի է գնել մոտակա խանութից:
Ձեզ պետք կգա՝
3 Ձու
175 գրամ շոկոլադ (կաթնային):
Պատրաստում ենք՝
Առանձնացնել ձվի դեղնուցն ու սպիտակուցը; Սպիտակուցները դնել սառնարանը:
Մանրացնել շոկոլադը և հալեցնել գոլորշու վրա:
Սպիտակուցը հարիչով հարել մինչև լավ փրփրի և պնդանա:
Խառնել դեղնուցները թեթևակի սառած շոկոլադի:
Շոկոլադին ավելացնել սպիտակուցի 1/3 մասը և խառնել:
Մնացած սպիտակուցը կիսել և մաս մաս ավելացնել:
Կլոր տապակի մեջ դնել յուղաթուղթ և լցնել ստացված զանգվածը:
Խմորով լի տապակը դնել 170 ° C տաքացված ջեռոցը և այն պատրաստ կլինի 30 րոպեից:
Մատուցելիս վրան կարելի է ցանել նաև շաքարի փոշի:
Սա թխվածքի ամենապարզ բաղադրատոմսն է: Կիսվիր նրանով ընկերներիդ հետ:








