Լևոն Յոլյանը շնորհավորական ուղերձ է հղել երկրաբանների օրվա կապակցությամբ
ОбществоՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը շնորհավորել է ապրիլի 3-ին նշվող երկրաբանի օրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Շնորհավորական ուղերձն ներկայացվում է ստորև.
«Ապրիլի 3-ը երկրաբանի օրն է։
Երկրաբանների մասնագիտական տոնը ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի առաջին կիրակի օրը։
Օրը տոնական է բոլոր նրանց համար, ովքեր իրենց նվիրումն ու ավանդն են ունեցել ընդերքի ուսումնասիրման, օգտակար հանածոների հայտնաբերման, արդյունահանման ու վերամշակման, երկրի բնական հարստությունները տնտեսության հզորացմանն ու հասարակության բարօրությանը ծառայեցնելու գործում։ Օրը տոնական է բոլոր նրանց համար, ում աշխատանքը կապված է բնական հարստությունների համար բնության հետ պայքարի դժվարին գործի հետ։
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շնորհավորում է հանրապետության երկրաբաններին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մաղթում ենք առողջություն, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, մասնագիտական նոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտի զարգացման»։