Վուպի Գոլդբերգը դաշտանային ցավերի դեմ մարիխուանայով դեղամիջոց է թողարկում
Lifestylemed.news.am-ը գրում է.
Կալիֆորնիայում կսկսեն բժշկական մարիխուանայի հիմքի վրա դեղամիջոցներ վաճառել, որոնք նախատեսված են դաշնային ցավերի բուժման համար: Այդ մասին հայտնել է ամերիկյան դերասանուհի Վուպի Գոլդբերգը: Միջոցների շարքը կթողարկվի «Whoopi & Maya» անվանումով:
Դրա մեջ չորս արտադրանք կմտնի, որոնց թվում է կաննաբիդիոլով եւ տետրահիդրոկաննաբինոլով շոկոլադը, ուժեղ ցավերի դեմ զտուկ, լողանալու հեղուկ եւ սկրաբ տեղային կիրառության համար: Գոլդբերգը պատմել է, որ միջոցներն այնքան կոմպակտ են, որ դրանք հնարավոր է հետը տանել, ուր ասես: Դրանց օգտագործումը կնպաստի մկանների թուլացմանը, ջղակծկումների վերացմանը եւ դաշտանային ցավերից, թիկունքի ցավերից եւ այլ տհաճ զգացողություններից ազատվելուն:
Ավելի վաղ ԱՄՆ-ում արդեն սկսել էին հեշտոցային մոմիկներ թողարկել, որոնք եւս կաննաբիդիոլ եւ տետրահիդրոկաննաբինոլ էին պարունակում. դրանք ցավազրկող, ինչպես նաեւ հակաբորբոքային ազդեցություն ունեն:
Սակայն Ջորջթաունի համալսարանին կից Բժշկական կենտրոնից Ռանիտ Միշորին ընդգծում է, որ գիտական գրականության մեջ բավարար ապացույցներ չկան, որոնք հաստատեին ցավոտ դաշտանի դեմ պայքարում բժշկական մարիխուանայի ազդեցությունը: