Հայաստանի որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
ОбществоՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Տիգրանաշենի ոլորաններում, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Մարտունու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: