Վայք-Սարավան Ճանապարհին շինարարները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով
ОбществоՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 21:45-ի դրությամբ, Վայք – Սարավան ճանապարհահատվածում եւ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Նշված ճանապարհահատվածներում Ճանապարհաշինարարները արտակարգ ռեժիմով իրականացնում են ճանապարհների մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու, խցանումներից եւ պատահարներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին հորդորում է նշված ճանապարհահատվածներով երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: