Մարդկանց մի խումբ կա, ովքեր շատ ֆանատիկորեն են մոտենում սիթքոմին ու նրանց դուր չի գալիս, որ Մարինկայի հերոսուհին գործող հերոսներից ինչ-որ մեկին նեղում է. Գրիգոր Դանիելյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Ֆուլ հաուս» սիթքոմի համասցենարիստ եւ դերասան Գրիգոր Դանիելյանը Life.panorama.am-ին պատմել է եվրոպական շրջագայության եւ սիթքոմի առաջիկա պլանների մասին:
Ֆուլհաուսցիները եվրոպական շրջագայությունից վերադարձել են օրեր առաջ եւ արդեն անցել են աշխատանքի.
«Ի տարբերություն ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի, ֆուլհաուսցիները առաջին անգամ էին եվրոպայում հանդես գալիս: Պետք է նշեմ, որ կրկին բավականին ջերմ ընդունելության արժանացանք. Անկեղծ գտնվեմ, մեր սպասումները մի փոքր այլ էին, բայց ուրախ ենք, որ դահլիճները լեփ-լեցուն էին ու մեր հայրենակիցները իսկապես մեզ մեծ սիրով ընդունեցին,- նշեց Գրիգորը:
Հյուրախաղերի ընթացքում մահացավ Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հայրը, ու վերջինս ստիպված եղավ թողնել ամեն ինչ եւ վերադառնալ Երեւան, հետաքրքրվելով, թե ինչպե՞ս հաղթահարեցին Մենչի բացակայությունը, Գրիգոր Դանիելյանը պատմեց.
«Մեզ համար շատ ծանր էր Մենչի հետ կատարված այդ դժբախտությունը: Երբ որոշում կայացվեց, որ Արմենը ժամ առաջ պետք է մեկնի, մենք անորոշության մեջ էին, չգիտեինք, թե ինչ պետք է անենք, բայց Արմենը մեզ խնդրեց, որպեսզի մենք մեր հյուրախաղերը շարունակելով լինենք իր կողքին, որովհետեւ համերգներն արդեն դրված էին եւ չկայանալու դեպքում խնդիրենր էին լինելու: Արդյունքում փորձեցինք հմտորեն դուրս գալ այդ իրավիճակից, մեկ օրվա ընթացքում ամբողջությամբ փոխվեց ծրագիրը, քանի որ Արմենն էր վարում եւ նա էլ մասնկացություն ուներ. Կարողացանք այնպես անել, որ հանդիսատեսի մոտ հարցեր չառաջանան»:
Շարունակությունը` այստեղ: