Թուրքի հետ՝ թուրքի լեզվով
ОбществоԹուրքն ուր, կռվելն ուր: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը սկսել է վարձկան կռվողներով իր դիրքերը պահել, ինչը վկայում է ադրբեջանական բանակի անմեղսունակության մասին: Ավելին, պարզվում է ադրբեջանական զինվորները սկսել են հրաժարվել մատաղացու ոչխարի կարգավիճակում հայտնվելուց և հրամաններ կատարելուց: Ասվածի վկայությունը քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի գրառումն է, որով տեղեկացնում է, որ «հաստատված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունն այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայում այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին»:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ժ. 13.30-ի դրությամբ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ, սակայն հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ապրիլի 4-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր: Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ, փառք Աստծո, չունի: Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է նաև երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1 սարք էլ օգտագործել է հարավարևելյան ուղղությամբ, որոնց գործողությունները նպատակին չեն հասել, քանի որ բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացված են:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Ադրբեջանը առաջնագիծ է դուրս բերել վարձկանների, որոնք հետախուզվում են տարբեր երկրների կողմից: «Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է բոլոր միջազգային նորմերը և փաստաթղթերը, մասնավորապես Ժնևյան կոնվենցիան՝ օգտագործելով զինատեսակներ, որոնք ունեն կործանիչ հատկանիշներ, որպես թիրախ վերցնելով քաղաքացիական օբյեկտները, իր զինված ուժերի մեջ ներգրավելով վարձկանների և միջազգային ահաբեկիչների»,- ասել է Դավիթ Բաբայանը:
Այս ամենից պարզ է դառնում, թե ինչու է վարձկանով բանակ պահող Ադրբեջանի ոչ ռազմական ոգին մեկ օրում այդքան նվազել: Հավանաբար, վարձկանների գումարներն են վերջացել, դրա համար էր Ադրբեջանը երեկ միակողմանի հրադադարի մասին բարբաջում: Իսկ փողով կռվողներն էլ արագ կհասկանան, որ միջազգային հետախուզումից Ադրբեջանում երկար «ապաստանել» չեն կարող, քանի որ ճշգրտված տվյալները շուտով կհայտնվեն միջազգային կառույցների սեղաններին և դեռ կտեսնենք, թե այդ ժամանակ միջազգային կառույցներն ինչպես կհամարձակվեն այս անգամ էլ հավասարության նշան դնել ագրեսոր Ադրբեջանի և խաղաղասեր Հայաստանի միջև: Միջազգային կառույցները պետք է նաև բերանները ջրից ազատեն ու միջազգային ահաբեկիչներին ապաստան տվող Ադրբեջանին իր տեղը ցույց տան, որ թուրքն իմանա, որ իրականում ինչքան էլ փորձի քաղաքակիրթ երևալ, տարբեր լեզուներով հանրությանը ներկայանալ, իր հոգու խորքում էլի նույն անասնագողի հոգեբանություն ունեցող արնախում ստահակն է, որն ամեն վայրկյան կարող է իր եղբորն էլ ծախել, իր ծնողին էլ: Հակառակ դեպքում մինչև ատամները զինված մարդակերներն իրենց ուժերը չէին «չափի» խաղաղ ու անզեն հայ տարեցների հետ, այլ տղամարդավարի կմենամարտեին հենց կռվի դաշտում: Բայց, եթե թուրքերն այդ լեզուն են հասկանում, ուրեմն իրենց հետ պետք է հենց իրենց լեզվով խոսել, քանի որ նրանք և՛ մարդկությունից են հեռու, և՛ մարդկային լեզուն հասկանալուց:
Արմինե Գրիգորյան