Հոսպիտալի վիրավոր զինվորները ցանկանում են վերադառնալ շարք ու ավարտել կիսատ գործը
ОбществоՄուրացանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում ներկայում կան 12 վիրավորներ: Նրանց մի մասի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն, մի մասինը միջին ծանրության: Կա նաև մեկ զինվոր, Հայկ Թորոսյանը, որի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա ունի գլխի հրազենային բեկորային վիրավորում։
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Բոլորը վիրահատված են։ Երեկ երեկոյան տեղափոխված երկու վիրավորները վնասվածքաբանական բաժամունքում են, նրանց վիճակը միջին ծանրության է, ունեն վերջույթների բեկորային վնասվածք։ Վերակենդանացման բաժամունքում շարունակում են մնալ երեք վիրավորներ։
Արամ Ասատուրյանի խոսքով, իրենց մոտ վիրավորները տեղափոխվում են ըստ բժշկական ցուցումի, բացի դրանից սահմանային հոսպիտալները ժամանակ առ ժանանակ բեռնաթափվում են։
Արամ Ասատուրյանը փոխացնեց, որ բացի Հայկ Թորոսյանից, ով ծայրահեղ ծանր վիճակում է և միացված է արհեստական շնչառություն, մյուս բոլոր զինծառայողները նախագահին ասել են, որ ապաքինվելուց հետո պարտադիր պետք է վերադառնան շարք ու ավարտեն այն կիսատ գործը որ սկսել են: