Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը ուղղակի ծիծաղելի է
БлогՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը ծիծաղելի է ուղղակի: Այդքան միլիարդներ ծախսելուց հետո սովորական հայագետներ չունեն, որ ապրիլը ճիշտ գրեն, որ պատճառովը, պատջառով չգրեն:
Իսկ հետախուզության սպայի քննությունը երկու է հարկավոր դնել, քանի որ նման զեկուցագիրը 101-ով չի կարող համարակալվել, իսկ թե ինչով, երևի գիտի անգամ կուրսանտը: Ի համապատասխան պայմաններովն էլ նոր հայագիտությունից է: Ի դեպ հասցեն էլ է սխալ գրած ու բլանկն էլ ավելի շատ ՊԲ ծառայության պետի մակարդակի բլանկ է:
