Արցախի ՊՆ-ն հերքում է Մատաղիսին տիրելու ադրբեջանական ապատեղեկատվությունը
ОбществоԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Մատաղիս բնակավայրին տիրելու ադրբեջանական ապատեղեկատվությունը: Այս առնչությամբ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն է տարածել: «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշվածն տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Ուղղակի հերթական անգամ հակառակորդ կողմը ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն»,-ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: