Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի հիմնանորոգումը կավարտվի այս տարի
ОбществоՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից տարվա առաջին կիսամյակում ավելի քան մեկ միլիարդ դրամ կհատկացնի Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ գումարը տրամադրվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:
«Սա ռազմավարական ճանապարհ է, և մենք այս տարի որոշել ենք ավարտել դրա հիմնանորոգումը, ինչը ՀՀ նախագահի հանձնարարականն է: Այդ նպատակով պետք է հատկացնենք 1 միլիարդ 260 միլիոն դրամ»,- ասացՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: