Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի «Մոռացված նմուշներ» խորագրով համերգ
Культура«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը կանցկացվի «Մոռացված նմուշներ» խորագրի ներքո:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը: Համերգը տեղի կունենա ապրիլի 7-ին:
«Համերգի մասնակիցները IPG Pleyel Klaviertrio-ի ավստրիացի երաժիշտներն են՝ դաշնակահարուհի Վարվառա Մանուկյանը, ջութակահարուհի Կորնելիա Լոշերը և թավջութակահար Առնի Կիրչերը:Նրանք հանդես կգան Իգնաս Յոզեֆ Պլեյելի դաշնամուրային տրիոյով, որը Հայաստանում կկատարվի առաջին անգամ»,-տեղեկացրեց Արմինե Գրիգորյանը:
Համերգի ընթացքում Վարվառա Մանուկյանը կնվագի «Pleyel» մակնիշի ռոյալի օգնությամբ, որը տուն-թանգարանում ներկայացվող ցուցանմուշներից է և արտադրված է 1911 թվականին: Այն պատրաստված է ընկուզենուց, իսկ կափարիչի վրա իմպրեսիոնիստ նկարիչ Բոնիսի կտավն է։ Գործիքը Երևան է տեղափոխվել Բուենոս Այրեսից։
Այս ցուցանմուշը եզակի է նաև, քանի որ Արամ Խաչատրյանն օգտագործել է այն: Համերգի ընթացքում հանդիսատեսին առավել ծավալուն կներկայացվի նաև ցուցանմուշի պատմությունը: