Կառավարությունը Նոյեմբերյանում զարգացման լուրջ ծրագրեր է իրականացնելու. Դավիթ Լոքյան
ОбществоԿառավարությունն առաջիկայում պլանավորում է Նոյեմբերյան քաղաքում իրականացնել զարգացման լուրջ ծրագրեր, որոնք համայնքի բյուջեն ավելացնելու հնարավորություններ կտան: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին՝ Նոյեմբերյան քաղաքը արտոնություններ ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ներառելու վերաբերյալ: «Նոյեմբերյանի տարածքն այսօր մտնում է մի ծրագրի մեջ, որը ապահովելու է համայնքների խոշորացվում: Մենք քննարկում ենք Նոյեմբերյանի ամբողջ շրջանն իր 31 հազար բնակչությամբ բաժանել երկու խոշոր կլաստերների»,-նշեց նախարարը:
Նա հավելեց, որ այդ կլաստերներից մեկը կլինեն սահմանամերձ բնակավայրերը, իսկ երկրորդ կլաստերները՝ մայրուղու շրջանակների կլաստերները: Ելնելով այս ընդհանուր տրամաբանությունից՝ կառավարությունը փորձում է ձեռնպահ մնալ Նոյեմբերյանը հարկային արտոնություններ ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ներառելուց և քննարկել հարցը 2017թ., երբ կընթանա համայնքների խոշորացման ծրագիրը: