Կառավարությունը քննարկում է միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները
ОбществоՀՀ կառավարությունն ուսումնասիրում և մշակում է Արցախում ադրբեջանական զինուժի կողմից իրականացված վայրագությունների համար Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու քայլերը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջ յանի հարցին:
«Իրականում այն ամենը, ինչ տեղի ունեցավ այս օրերին, ամենատարբեր կոնվենցիաների խախտում էր: Խախտվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոնվենցիան, ինչի մասին բազմաթիվ անգամներ ասել ենք: Խախտվել է նաև Ժնևյան կոնվենցիան, մասնավորապես, պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին 1949թ. Ժնևի կոնվենցիան:
Նշեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միացել է այս կոնվենցիաներին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էլ միակողմանիորեն է միացել ու իրականացնում է այդ գործառույթները: Այս դեպքում հանցագործություններ կան խա ղաղ բնակչության, քաղաքացիական բնակչության նկատմամբ: Բոլորդ ականատես եղել եք այն վայրագություններին, որոնք կատարվել են և այստեղ հատուկ նկարագրություն պետք չէ»,- նշեց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ կառավարությունն իր գործողություններն ուսումնասիրում է մի շարք ուղղություններով: «Բնականաբար, միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից միջազգային քրեական դատարանի հետ կապված որոշակի հարցեր կան, բայց ուզում եմ այստեղ ի սկզբանե ասել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, թեև ստորագրել է, բայց չի վավերացրել Հռոմի կոնվենցիան, բայց կան այդ կոնվենցիայով նախատեսված որոշակի մեխանիզմներ, որոնց կիրառման արդյունավետության և նպատակահարմարության հարցը քննարկման առարկա պիտի դառնա»,- ասաց ն ախարարը:
Հաջորդ կոնվենցիան, որի խախտումը եղել է և որի ուղղությամբ քայլեր կարող են ձեռնարկվել, ռասսայական խտրականության բոլորի ձևերի վերացման մասին Հաագայի կոնվենցիան է: «Թալիշում տեղի ունեցած դեպքերի հետ կապված, գիտեք, որ մենք կարող ենք գանգատներ ներկայացնելՄարդու իրավունքների եվրոպական դատարան, հարցը կարող ենք քննարկել ՄԱԿ-ի մարմիններում: Մենք բոլոր ուղղությունները քննարկում ենք, դրանց նպատակահարմարության հարցը, վստահեցնում եմ, քննարկման առարկա է: Որևէ մեկը չի մտածում, որ պիտի 100 տոկոս հաջողության երաշխիքներ ունենանք, նոր քայլեր ձեռնարկենք: Բոլորս միասնական իրականացնելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը»,- եզրափակեց Հովհաննիսյանը: