Ադրբեջանը խախտել է հրադադարը. Արցախում զինծառայող է զոհվել
ОбществоԱդրբեջանական կողմը խախտում է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. հակառակորդի ականանետային կրակից ՊԲ պայմանագրային զինծառայող է զոհվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը:
«Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը: Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստ յան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Գասպարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,- նշվում, է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: