Օրվա բաղադրատոմս. Տորթ՝ կարամելի սոուսով
LifestyleԲաղադրամասեր՝
1 հատ ձու
250 մլ բաժակի չափ ալյուր
1/3 թեյի գդալ սոդա
Աղ
1 ճաշի գդալ շաքարավազ
400 մլ կաթ
բուսայուղ
Կարամելի սոուս՝
20 հատ իրիս
50 մլ կաթ
Աղ
200 մլ սերուցք
Պատրաստման եղանակ՝
Կաթը եռացնել, ավելացնել ձու, աղ, շաքարավազ։ Վերցնել կրակից, հարել, ավեացնել սոդան ու ալյուրը։ Թխել շերտերը։


Իրիսները դնել թավայի մեջ, դնել կրակին, ավելացնել կաթը, մի փոքր աղ։ Վերցնել կրակից, ավելացնել սերուցքը։


Շերտերը վարդի տեսքով շարել ամանի մեջ՝ ամեն շերտի վրա լցնելով կարամելը։

Վերջում ևս լցնել կարամելը։


