Ереван, 03.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սերժ Սարգսյանի և Անգելա Մերկելի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին՝ ամբողջությամբ

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետ ագա քայլերին: ՀՀ Նախագահը և ԳԴՀ կանցլերը քննարկել են նաև տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր` հանգամանորեն անդրադառնալով ԼՂ հակամարտության շփման գծում իրադրությանը: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Սերժ Սարգսյանի և Անգելա Մերկելի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին` համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Մայա Խաչատրյան, Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն. Տիկին կանցլեր, միջազգային հայտնի վերլուծական կենտրոնները, այդ թվում՝ ամերիկյան Ստրատֆորը, վաղուց արդեն կանխատեսում էին, որ նավթի միջազգային գների անկման և Ադրբեջանում սոցիալական վիճակի վատթարացման դեպքում Իլհամ Ալիևը պատերազմ կսկսի իր բնակչության ուշադրությունը շեղելու համար:  Նավթի գներն ընկան: Ավելին, օրեր առաջ էլ բացահայտվեց Ալիևների գերդաստանի` Պանամայում աստղաբաշխական օֆշորային գումարներ պահելու սկանդալը, որի ց էլ կարիք կար շեղել Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը: Կիսու՞մ եք արդյոք վերլուծական կենտրոնների կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան պարզապես Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը սեփական լրջագույն խնդիրներից շեղելու նպատակ ունեին:

Անգելա Մերկել. Ո՛չ, այդ կապակցությամբ ես չեմ կարող որևէ բան ասել:  Ես զբաղվում եմ ոչ թե վերլուծություններով, այլ` քաղաքականությամբ: Նախ և առաջ, նման խնդիրներ առաջանալիս անհրաժեշտ է լուծումը գտնելու գործընթացին որևէ կերպ աջակցել, այդ նպատակով անհրաժեշտ է, բնականաբար, իրավիճակը վերլուծել, և ըստ իս, դա հենց այն է, ինչ Գերմանիան պետք է անի: Եվ հենց այդ քայլերն էլ կիրականացվեն: Հենց այդ նպատակով էլ ԵԱՀԿ-ի համանախագահների հանդիպում է կազ մակերպվել, համանախագահները որոշակի պատասխանատվություն են վերցրել իրենց վրա, և հենց դրա համար էլ Դաշնային Հանրապետության արտգործնախարարը քայլեր է ձեռնարկել: Մենք կարծում ենք, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացված աշխատանքը՝ այն առաջարկները, որոնք նրանք մշակել են, խելամիտ հիմք են հանդիսանում: Այժմ անհրաժեշտ է փորձել հնարավորինս արագ վերականգնել նախկին կայունությունը: Ինչպես նշվեց` հարցը մի հակամարտության մասին է, որ շատ վաղուց չի լուծվում, սակայն վերջին ժամանակների իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր է շու տափույթ լուծում գտնելը:

Թոմաս Լան, Գերմանիայի լրատվական գործակալություն. Տիկին կանցլեր, Դուք արդեն խոսեցիք Թուրքիայի մասին: Այժմ Բունդեսթագում առաջիկա շաբաթների ընթացքում բանաձև է  քննարկվելու, որտեղ բացահայտ կերպով նշվելու է նաև հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության մասին: Թուրքիայի արձագանքը կանխատեսելի է: Արդյո՞ք նախապատրաստվել եք դրան: Եվ մի կարճ հարց ՀՀ Նախագահին: Ինչպե՞ս կգնահատեք ԵՄ-Թուրքիա սերտ հարաբերությունները փախստականների ճգնաժամի ֆոնին: Շնորհակալություն:

Անգելա Մերկել. Իրավացի եք, որ Բունդեսթագում քննարկվելու է նման բանաձև, ինչին հետևելու է թուրքական կողմը: Ավելին այս պահին չեմ կարող ասել:

Սերժ Սարգսյան. Ինձ համար շատ դժվար է գնահատական տալ Եվրամիության գործողություններին և ես իրավասու էլ չեմ: Միայն կարող եմ ասել, որ փախստականների ճգնաժամը մեզ համար ևս մեծ խնդիր է, որովհետև Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր արևելքում հոծ հայկական համայնքներ կային, և այս կոնֆլիկտի հետևանքով Հայաստանն արդեն ընդունել է  քսան հազարից ավելի փախստականներ, որովհետև նրանք ազգությամբ հայ են և նրանք մեր քույրերն ու եղբայրներն են: Այնուհանդներձ, երեք միլիոնանոց երկրի համար քսան հազար մարդու սոցիալ-կենցաղային խնդիրները լուծելը բարդ է, և այս առումով, իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Կանցլերին, Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:     

Զոհրաբ Հարոյան, Արմենիա հեռուստաընկերություն. Տիկին կանցլեր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն առաջարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորել միջազգային իրավունքի երեք հետևյալ սկզբունքերի հիման վրա` ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի,  ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքից հրաժարման և տարածքային ամբողջականություն սկզբունքների հիման վրա: Դուք, որպես ԵԱՀԿ գործող նախագահ երկրի ղեկավար, ընդունու՞մ եք արդյոք, որ հիմնահարցը պետք է լուծվի այդ երեք սկզբունքների` այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Անգելա Մերկել. Կարծում եմ՝ լուրջ արդյունքի կհասնենք, եթե զարգացնենք այդ սկզբունքները: Թեև երկար ժամանակ ենք աշխատել այդ սկզբունքների վրա, սակայն գոյություն ունի կարծիքների տարբերություն: Պետք է ամեն ինչ անել այդ տարբերությունը վերացնելու ուղղությամբ, բայց կարծում եմ, որ այդ սկզբունքներն այս պահին պետք չէ փոխել ղարաբաղյան հիմնախնդրի մասով, այլ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի կանխենք արյունահեղությունը և մարդկային զոհերը: Տևական զինադադարի հասնելու ուղղությամբ հնարավոր հրատապ ջանքերն այդ ուղղությամբ գործադրվում են, քանի որ որքան երկար են ընթանում ռազմական գործողությունները, այնքան դժվար է հասնել քաղաքական լուծման:

Առնդ Հենցե, ARD. Նախ Հայաստանի նախագահին եմ ուղղում հարցս: Պարոն Նախագահ, մի կողմից Ռուսաստանը Ձեր երկրի համար ռազմական պաշտպանողական ուժ է, մյուս կողմից՝ Ադրբեջանի ամենամեծ ու կարևոր զենք մատակարարող երկիրը: Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը այս հակամարտությունում:

Տիկին Կանցլեր, Դուք ականատես եղաք այն բանին, թե ինչպես ՀՀ Նախագահն օգտագործեց այս ֆորումը՝ հակամարտության սրման վերաբերյալ իր տեսակետը ներկայացնելու համար: Հնարավոր չե՞ք համարում, որ Ձեր և Նախագահ Գաուկի հետ հանդիպումները կարող են թյուր տպավորություն ստեղծել, թե Գերմանիան ընկալվում է որպես հակամարտության կողմ, թե՞ ծրագրում եք նմանատիպ այց նաև Ադրբեջան:

Անգելա Մերկել. Նախատեսում ենք, արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հունիսին կկայանա Ադրբեջանի նախագահի այցը, և մենք կքննարկենք իրադրությունը նաև իրենց տեսանկյունից: Պարբերաբար հանդիպում եմ Ալիևին: Մենք ջանքեր ենք գործադրում երկու կողմերին էլ լսելու ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյան. Իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում, և բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի անդամ-երկրները զենք են վաճառում Ադրբեջանին: Բայց Դուք շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ գործընթացի վրա: Միայն մի բան կարող եմ ասել՝ այո՛, այսօր Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ, իրոք, այդ զինատեսակները գործուն են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ ամբողջովին դրա մեջ չէ: Ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների, և ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը: Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, և ադրբեջանցիները ինչ կորուստներ ունեն, և մենք ինչքան կորուստներ ունենք, մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին, մեր հասարակությանը՝ ամեն վարկյան անգամ տեղեկացնելով հանրությանը, թե ինչ կորուստ ունենք, քանի մարդ է զոհվել, քանիսը՝ վիրավրովել, քանի տեխնիկա ենք կորցրել, իսկ փորձեք Ադրբեջանում մի այդպիսի տեղեկություն գնտել. չեք կարող: Գիտե՛ք, պատերազմը շատ վատ բան է. դա ես նորություն չեմ ասում, բայց մյուս կողմից այս երեք օրերի պատերազմը ցույց տվեց, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել քան այլ հասարակություններում, որովհետև ժողովրդի սատարումը ամենամեծ բանն է: Այ, ուժը դրա մեջ է: Շնորհակալ եմ:  

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»