Երգչուհին բեմում կոբրայի խայթոցից 45 րոպե անց մահացել Է
ОбществоԻնդոնեզացի երգչուհի Իրմա Բյուլը, որը հայտնի Է կոբրաների հետ շոուով, բեմի վրա մահացել Է օձի խայթոցից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 7-ին այս մասին հայտնել Է «ՌԵՆ-ՏՎ» հեռուստաալիքը:
Կոբրան 29-ամյա արտիստուհու վրա Է հարձակվել համերգի ժամանակ, ըստ որում, չնայած խայթոցին, նա շարունակել Է եւս 45 րոպե երգել: Պահը, երբ Բյուլի մոտ փսխում եւ ջղաձգություններ են սկվել, եւ նա ընկել Է բեմի վրա, երկրպագուները տեսագրել են:
Ինչպես ճշտել Է The Daily Mail-ը, միջադեպը տեղի Է ունեցել Արեւմտյան Ճավայի նահանգի Քարավանգ բնակավայրում: Բյուլը պատահականորեն տրորել Է թագավորական կոբրայի պոչը, ինչից հետո սողունը խայթել Է նրա ազդրը: Երգչուհուն տարել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը:
Ոստիկանությունն սկսել Է Բյուլի մահվան հանգամանքների հետաքննությունը: