Կանցկացվի դպրոցականների շրջանում ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված «Ոզնի» համակարգչային մրցույթի 2-րդ փուլը
ОбществоԵրևանի 45 և ՀՀ մարզերի 125 դպրոցների 6-10-րդ դասարանների 319 աշակերտ մասնակցում են «ՈԶՆԻ» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթին, որի 2-րդ փուլը կկայանա ապրիլի 8-ին: Մրցույթի մասնակիցների թվում են նաև ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից 91 աշակերտ, որոնք կաշխատեն «Աղվես» համակարգչային ծրագրով:
Մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները: Բացի այդ տեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար: Վիճակահանության միջոցով մասնակիցները կընտրեն իրենց աշխատանքի թեմաները և սահմանված ժամանակի ընթացքում կներկայացնեն այն: Ամսվա վերջում հայտնի կլինեն հաղթողները, ովքեր կստանան պատվոգրեր և մրցանակներ:
«Ոզնի»-ն ստեղծվել է 2010 թվականին: Այս ծավալի մրցույթն առանձնահատուկ է նրանով, որ մասնակցության վճար չի գանձվում: «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթն իր ձևաչափով միակն է և խթանում է դպրոցներում ՏՀՏ որորտի զարգացմանը:
Մրցույթի գլխավոր աջակիցը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ, տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Աջակցում են նաև Մերգելյան կլաստերը, ԻՏՁՄ-ն(Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն), գործընկերն է Նաիրի համընկերությունը:
Մրցույթ հեղինակ-կազմակերպիչներն են Ռուզան Նիկոյանն ու Մարիաննա Թովմասյան:
Միջոցառումը կկայանա ապրիլի 8-ին` ժամը 10:00-ից սկսած, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում (ԱլեքՄանուկյան 5, ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետ, 1-ին հարկ):