Հայկական զինված ուժերն աշխատել են պահպանել զինադադարի պայմանավորվածությունը. Արծրուն Հովհաննիսյան
ОбществоՀայկական զինված ուժերն աշխատել են պահպանել զինադադարի պայմանավորվածությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 7-ին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս պահին խնդիր չկա, խնդիրը եղել է երեկ` երեկոյան ժամերին: Տավուշում` հատկապես Վարդենիսի ուղղությամբ, երեկ մինչև ուշ գիշեր որոշակի կրակոցներ են հնչել: Հիմնականում թիրախային կրակոցներ չեն եղել, վնասներ չեն եղել: Հնարավոր է, որ որոշ գյուղերում բնակիչներ վնասներ են կրել.ընթացքում կպարզվի»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը`թե պատրաստվո՞ւմ է հայկական կողմն Ադրբեջանի կատարած հանցագործությունների ապացույցները ներկայացնել միջազգային մարմիններին, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը պատասխանեց, որ համապատասխան մարմիններին ներկայացվելու են ամենատարբեր ապացույցները: